Հայկական օգտատերերի տվյալների անվտանգությանը վերաբերող ռիսկեր՝ «Ազերտելեկոմ»-ի հետ համաձայնագրի համատեքստում

ՀՀ «Տելեկոմ Արմենիա» ընկերության և Ադրբեջանի «Ազերտելեկոմ» ընկերությունների միջև կնքված համաձայնագիրը, որը նախատեսում է երկկողմ տարանցիկ ինտերնետի փոխանցում, կարող է բացահայտել հայկական օգտատերերի թվային անվտանգության համար լուրջ ռիսկեր։ Այս կարծիքը հայտնում է տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետ Ռուբեն Մուրադյանը՝ անդրադառնալով հայտարարությանը։

Համաձայնագիրը նախատեսում է, որ հայկական տրաֆիկը, այդ թվում՝ Team Telecom-ի օգտատերերի տվյալները, կանցնի «Ազերտելեկոմ»-ի ենթակառուցվածքների միջով։ Ըստ մասնագետի՝ այս իրավիճակը բաց է թողնելով մի շարք խնդիրներ, որոնք կարող են ազդել օգտատերերի անվտանգության վրա։

Ինչո՞ւ է սա վտանգավոր

Չնայած տվյալների փոխանցումը հիմնականում կոդավորված է, «Ազերտելեկոմը» կարող է օգտագործել ցանցային սարքեր (DPI)՝ ուղղորդելու հայկական տրաֆիկը։ Սա թույլ կտա պրոֆիլավորել և վերլուծել օգտատերերի վարքագիծը՝ ոչ թե փոխանցված բովանդակության, այլ կապի մետատվյալների հիման վրա։

Ամենամեծ վտանգի տակ են գտնվում այն օգտատերերը և կազմակերպությունները, որոնք օգտագործում են ֆիքսված IP հասցեներ։ Նրանց IP հասցեները համեմատաբար հեշտ է կապել որոշակի օգտատերերի հետ, ինչը խոչընդոտում է անանունության երաշխիքը։

«Ազերտելեկոմը» կարող է օգտագործել BGP route poisoning տեխնիկան՝ իր ցանցերի միջով վերահասցեավորելով հետաքրքրություն ներկայացնող տրաֆիկը։

Որո՞նք են խորհուրդները

Մասնագետը խորհուրդ է տալիս անհատական պաշտպանության միջոցներ կիրառել։ Քաղաքական գործիչների, լրագրողների, ՀԿ-ների աշխատակիցների և առանցքային ընկերությունների աշխատակիցների համար խորհուրդ է տրվում VPN-ի կանոնավոր օգտագործումը բոլոր սարքերում։

You may also like...