Քաղաքացու օրը՝ սգի և հիշողության վերածումը զվարճանքի
Իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանի կողմից «Քաղաքացու օր» կոչվող միջոցառման կազմակերպման ձևը ոչ միայն անհաջող է, այլև ցույց է տալիս իշխանության կողմից հասարակական ուշադրության կառավարման դասական տեխնոլոգիայի կիրառում։
Իրականում, այս քայլը ոչ թե քաղաքացիական ինքնագիտակցության խթանման միջոց է, այլ սգի և հիշատակի ծանր բեռը վերածելու փորձ սպառողական-զվարճանքային ֆոնի։
Ինչպես հայտնի է, ապրիլի 24-ը Հայաստանում ունի ոչ միայն սգի, այլև քաղաքական հիշողության կոնսոլիդացիայի կարևորագույն ֆունկցիա։ Այն օրն հասարակության մեծ մասը դուրս է գալիս նույն խորհրդանշական երթի՝ հարգելու սրբադասված նահատակների հիշատակը։
Հենց հաջորդ օրը, այս ծանր, կոնսոլիդացնող էներգիան արագորեն փոխարինվում է համերգների, հրավառությունների և զանգվածային միջոցառումների շոուի տրամաբանությամբ կազմակերպված միջոցառումով։ Այս անցումը նվազեցնում է հասարակական ռեֆլեքսիան և թույլ է տալիս…