ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ․ ԱՅՍ ԱՐՇԱՎՈՎ ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԽՈՒՆՏԱՆ ԱՐԴԵՆ ՇՈՒՐՋ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ԵԿԵՂԵՑԻՆ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արդեն մեկ տարի է անցել այն օրվանից, երբ հունիսի 27-ին հայ ժողովրդի համար դարձավ համազգային ամոթի և խայտառակության նոր հանգրվան։ Այդ օրը Հայաստանի իշխանությունները պաշտոնապես սկսեցին արշավը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ՝ իրենց գրոհի կենտրոն դարձնելով Մայր Աթոռը։
Այս իրադարձությունը վերջնականապես պարզ դարձրեց, որ իշխանությունների կողմից արտահայտվող ապալեգիտիմի մտասևեռումները պարզապես պոպուլիստական հայտարարություններ չեն, այլ ցանկացած գնով իրենց նպատակներին հասնելու մոլուցքի արդյունք։
Այս արշավը, որը հիշեցնում է միջնադարյան վաչկատուների գործողությունները, արդեն շուրջ մեկ տարի հետևողականորեն ցույց է տալիս, որ փաշինյանական խունտան ամեն ինչ անում է՝ եկեղեցին կազմաքանդելու, այն սովորական «հիմնակի» վերածելու և սեփական քաղաքական ամբիցիաներին ծառայեցնելու համար։
Այսօր Մայր Աթոռի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ իրենց տրամաբանությամբ և կիրառվող մեթոդներով, անհամեմատելիորեն հիշեցնում են 1915 թվականին Պոլսում իրականացված գործընթացները։ Ընդհանուր գաղափարը նույնն է․ նախ անվանարկել եկեղեցին, ապա փորձել գլխատել ազգը՝ թիրախավորելով նրա հոգևոր և ազգային հենասյունը, որպեսզի ավելի հեշտ լինի լուծել քաղաքական նպատակները։
Վերջին ընտրությունների ընթացքում ցայտն ու մտածված քաղաքական տեխնոլոգիաներ, վարչական լծակներ և քարոզչական արշավներ, որոնք իշխանությունը կիրառեց, չկարողացան փոխել հասարակության զգալի մասի՝ մոտ 50 տոկոսի՝ իր դիրքորոշումը։